BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀԱԿ-ը ստորագրություններ կհավաքի ԱԺ ընտրությունների օրը ՍԴ-ում վիճարկելու համար

ՀԱԿ-ը ստորագրություններ կհավաքի ԱԺ ընտրությունների օրը ՍԴ-ում վիճարկելու համար
07.02.2017 | 01:06

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախագահի հրամանագիրը, ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության, հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին։ «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով. «Կառավարությունը, ի դեմս Դավիթ Հարությունյանի, ներկայացրել է իր հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ հիմքերը, որոնք առկա են, լրիվ բավարար են, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան, և թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ։ ՈՒստի և Գագիկ Ջհանգիրյանի կողմից հեղինակվել է մի դիմում Սահմանադրական դատարանին, որը ուղղված է հենց այդ հրամանագիրը անվավեր ճանաչելուն»։


Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ ձևաթուղթ կվերցնեն՝ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների հավաքը սկսելու նպատակով։ «Խնդրում ենք բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում, այնուամենայնիվ, ԱԺ ընտրությունների հենց սկզբից օրինականությունը կասկածի տակ չլինի, միանալ այս դիմումին»,- հայտարարեց Զուրաբյանը։


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց՝ նշելով, որ խնդիրը սկզբունքային չէ, և բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստակամ են օրը վերանայել. «ՈՒզում եմ հիշեցնել, որ իսկապես եղել են իրավաբանների, մասնագետների բացատրությունները տվյալ որոշման մասին, բացի դրանից՝ հնչել է նաև ՀՀ նախագահի, ՀՀԿ ղեկավարի կարծիքը, մոտեցումն այն մասին, որ խնդիրը սկզբունքային չէ, և բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստակամ ենք օրը վերանայել»։


Արամ Մանուկյանը տեղեկացրել է, որ 14 պատգամավոր արդեն ստորագրել է, 10 պատգամավոր խոստացել է միանալ ստորագրահավաքին: ՀԱԿ-ի ստորագրահավաքին միացել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, «Համախմբումից»՝ Հայկ Խաչատրյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Թևան Պողոսյանը:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ